ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Վարչապետի լավագույն տարբերակը Հովիկ Աբրահամյանն է

Վարչապետի լավագույն տարբերակը Հովիկ Աբրահամյանն է
07.04.2014 | 16:39

Այսպես է կարծում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Վերջինիս խոսքով` Հովիկ Աբրահամյանն «ավելի վտանգավոր է Սերժ Սարգսյանի համար` այն առումով, որ եթե մի սրություն լինի, ԱԺ նախագահն է փոխարինում ՀՀ նախագահին», միաժամանակ սակայն` դրանով հնարավոր կլինի «քառյակի պահանջը ուղղորդել դեպի Հովիկ Աբրահամյան, որը (քառյակի պայքարը) ինքնին կմարի»: Տիգրան Կարապետյանն ասել է նաև, թե Հովիկ Աբրահամյանը «միշտ երազել է» վարչապետ դառնալու մասին: Ժողովրդական կուսակցության նախագահը նշել է, թե անկախ նրանից` ով կլինի հաջորդ վարչապետը, նա ժողովրդի համար հաճելի չի լինի: «Ով էլ լինի, ժողովրդին չի լինի հաճելի, որովհետև այսօրվա էլիտան ամբողջովին մտածում ա սեփական հարստացման մասին, չի մտածում ժողովրդի մասին: … Մատնանշեք մի պաշտոնյա, որը ժողովրդի մասին ա մտածում, կամ ժողովրդի համար ռեալ բան ա անում: Ես չեմ տեսնում այսօր որևէ մի քայլ, որը կտրուկ փոփոխություն պահանջի»,- ասել է Տիգրան Կարապետյանը: Վերջինս փոփոխություններից լավ բան չի սպասում: «Սիստեմը միտված չի ժողովրդին ինչ-որ բարի գործեր անել, ժողովրդի համար աշխատել: Ոնց աշխատում են, տենց էլ կաշխատեն»,- ասել է Տիգրան Կարապետյանը:

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ